ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մադուրոն ամենաերկար ճառն է արտասանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում

France 24

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամենաերկարատեւ ճառն Է արտասանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ: Հոկտեմբեի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել Է նստաշրջանի նախագահ Մարիա Ֆեռնանդա Էսպինոսա Գարսեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս տարի ամենաերկարատեւ ճառը տեւեց 48 րոպե, իսկ ամենակարճատեւը՝ 5 րոպեից պակաս»,- ասել Է Գարսեսը՝ ճշտելով, որ ամենաերկարատեւը եղավ Վենեսուելայի (նախագահի) ելույթը, իսկ ամենակարճատեւը՝ Լիտվայի (նախագահ Դալյա Գրիբաուսկայտեինը)»: «Հիրավի վիթխարի տարբերություն Է 48 եւ 5 րոպեների միջեւ»,- արձանագրել Է նա:

Այսպիսով, Մադուրոն 5 րոպեով գերազանցել Է Գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանի ռեկորդը, որը պատկանում Էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին: Պատգամավորներին հղած իր կոչում նա այլ բաների թվում ՄԱԿ-ին հորդորել Է անցկացնել իր նկատմամբ կատարված մահափորձի միջազգային հետաքննություն, հայտնել Է Արեւմուտքի կողմից դոսիեի պատրաստման մասին Վենեսուելա զինված ներխուժման արդարացման համար եւ հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքը սեղմելու պատրաստակամության մասին: Ըստ որում Թրամփն ինքը 2017 թվականին երկրորդ տեղն Է զբաղեցրել ելույթի տեւողության ցուցանիշով (41 րոպե), իսկ այս տարի զգալիորեն կարճ ժամանակ Է գտնվել ամբիոնի մոտ: ՄԱԿ-ի քարտուղարությունը համաժողովի մասնակիցներին խորհուրդ Է տալիս իրենց ճառը սահմանափակել 15 րոպեով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: