ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ-ն նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ` հարգելով Շառլ Ազնավուրի հիշատակը

Հայաստանի Ազգային ժողովը մինչև իր հերթական նիստը սկսելը՝ մեկ րոպե լռությամբ հարգեց լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը իր խոսքում նշեց. «Երեկ կյանքից հեռացավ աշխարհահռչակ երաժիշտ, երգիչ, մեծ արտիստ, մեր ազգի մեծ զավակ Շառլ Ազնավուրը: Մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը:

Իհարկե, կարող ենք երկար խոսել Ազնավուրի մասին, գրեթե բոլորս հնարավորություն ունեցել ենք շփվելու նրա հետ, համագործակցելու: Անձամբ ինձ համար, ես ոչ միայն կորցրեցի հռչակավոր մի անձնավորության, այլեւ իմ լավ բարեկամին եւ իմ գործընկերոջը, որի հետ երկրաշարժից ի վեր մենք համագործակցել ենք հանուն Հայաստանի երեխաների առողջության, նրանց ապագայի, բազմաթիվ համատեղ ծրագրեր իրականացրել:

Այն զգացմունքները, որոնք կան իմ մեջ Շառլ Ազնավուրի հանդեպ, կապված են միայն նրա բարի կեցվածքի, բարի ու ազնիվ մոտեցումների եւ այն ամենի, ինչ նա տվեց ոչ միայն հայ ազգին, այլեւ ամբողջ աշխարհին»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: