ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի խմբակցությունների հետ բանակցությունների արդյունքները Ազգային ժողովի բակում հավաքված քաղաքացիներին ներկայացնելիս նշեց, որ իր տպավորությամբ բոլորն ընկալեցին ուղերձը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը համաժողովրդական պահանջ է. 

«ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներն ասացին, որ մենք այս ճգնաժամը պետք է հաղթահարենք այնպես, որ մեր երկիրը դուրս գա այս ամենից: Ես ասացի, որ դրա տարբերակը հետևյալն է՝ ես առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից, և ես ակնկալում եմ, որպեսզի ՀՀԿ-ն և խորհրդարանն ավելի չգրգռեն մարդկանց, եթե ես հրաժարական տամ: Ես ասել եմ՝ կարծում եմ, որ մենք պետք է ստորագրենք փաստաթուղթ, որ այսինչ օրը ես հրաժարական կտամ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, որից հետո երկրորդ անգամ էլ վարչապետի թեկնածու ԱԺ պատգամավորների 1/3-ը  չի առաջադրի, ինչի արդյունքում մենք դեկտեմբերին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, կարծես թե,  ասացին, որ, ըստ էության, ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին, դիրքորոշմանը: Նրանք բանավոր ասացին, որ անկախ հուշագրից իրենք չեն պատրաստվում ոչ առաջին,  ոչ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու»,- մանրամասնեց Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: