ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայում քաղաքապետին ձերբակալել են ներգաղթյալներին աջակցելու համար

Իտալիայի Ռիաչե քաղաքի քաղաքապետ Դոմենիկո Լուկանոն ձերբակալվել է անօրինական միգրացիայի մեղադրանքով: Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն` ֆինանսական ոստիկանությունը  60-ամյա քաղաքական գործչին մեկուսարան է տեղափոխել:

Լուկանոն մեղադրվում է նաև աղբի վերամշակման պայմանագրերը տեղաբաշխելիս խախտումներ կատարելու մեջ:

Լուկանոն, որը 2004 թվականից ի զբաղեցնում է քաղաքապետի պաշտոնը, Իտալիայում հայտնի է որպես փախստականների իրավունքների համար պայքարող: Նրա ղեկավարությամբ իրականացվել են միգրանտների ընդունման և ինտեգրման տարբեր ծրագրեր:

Նշվում է նաև, որ քաղաքապետը շուրջ մեկ տարի իրավապահների ուշադրության ներքո էր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: