ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռեալ չէ մայիսից շուտ արտահերթ ընտրությունների գնալը, բայց ամեն ինչ այսօր գտնվում է վարչապետի դաշտում. Շարմազանով

Ինձ համար ռեալ չէ մայիսից շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը, բայց ամեն ինչ այսօր գտնվում է վարչապետի դաշտում, և եթե նա հրաժարական է տալիս, գնում են համապատասխան զարգացումներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, փոխանցում է News.am-ը: 

«Մի բան ինձ համար պարզ չի, ի՞նչ փոխվեց այս 20 օրում, որ 25 օր առաջ վարչապետն ասում է, որ ընտրությունները պետք է լինեն մայիս-հունիսին, իսկ հիմա ասում է՝ պետք է լինեն դեկտեմբերին: Գնացեք վարչապետին հարցրեք, թե ինչու է մայիս-հունիսին ընտրություններ անցկացնելն իրեն անհանգստացնում»,- ասել է նա:

Շարմազանովը հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, որ պետք է ժամանակ անցնի, որ քաղաքական ուժերը պատրաստվեն ընտրությունների, իսկ երեկ ասում էր, որ պետք է ընտրությունները լինեն դեկտեմբերին: «Ես վարչապետից չեմ լսել որևէ հիմնավորում, թե ինչու պետք է ընտրությունները լինեն դեկտեմբերին, այլ ոչ հունվարին, փետրվարին կամ նոյեմբերին ու սա է մտահոգիչը: Մյուս կողմից, Ազգային ժողովը, անկախ նրանից, թե վարչապետի կողքը քանի մարդ է կանգնած, ըստ Սահմանադրության օրենսդիր մարմինն է, ու չի կարելի սպառնալիքներով ու ճնշումներով միջամտել ԱԺ աշխատանքներին»,-ընդգծել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: