ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ն կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հարգել ժողովրդավարական սկզբունքները և օրենքի գերակայությունը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին «խոսքով և գործով» հարգել ժողովրդավարական սկզբունքները և օրենքի գերակայությունը: Այդ մասին ասված է ԵԽԽՎ կայքում հրապարակված հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները հստակորեն ցույց են տվել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միաժամանակ, մասնակցության ցուցանիշը ցույց է տվել, որ քաղաքական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը դեռևս ցածր է:

«Հետևաբար՝ չափազանց կարևոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները բոլոր քաղաքական մրցակիցների և շահագրգիռ կողմերի կողմից ընկալվեն և ընդունվեն որպես ժողովրդավարական և արդար: Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչը՝ կոչ ենք անում իշխանություններին և բոլոր քաղաքական շահագրգիռ կողմերին երաշխավորել, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն եվրոպական չափանիշներին և ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ նորմերին համապատասխան և որ բոլոր քաղաքական ուժերը կունենան պատշաճ և բավականաչափ ժամանակ ընտրություններին պատրաստվելու համար»,- ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ հատկապես կարևոր է, որ փոփոխվի Ընտրական օրենսգիրքը, ինչպես կոչ են արել որոշ քաղաքական շահագրգիռ կողմեր: «Ցանկացած փոփոխություն պետք է լիարժեքորեն հարգի Վենետիկի հանձնաժողովի ցուցումները, ներառյալ՝ ընտրական օրենսդրության կայունության առնչությամբ, և հիմնված լինի բոլոր քաղաքական ուժերի միջև հնարավորինս առավելագույն կոնսենսուսի վրա»,- ասել է Լովոչկինան:

Նա ընդգծել է, որ պատշաճ խորհրդակցությունների և կոնսենսուսի համար բավականաչափ ժամանակի անհրաժեշտությունն անգամ է՛լ ավելի կարևոր է հնարավոր սահմանադրական ցանկացած փոփոխության համատեքստում, որոնք չպետք է հապճեպ իրականացվեն:

Անդրադառնալով Հայաստանում վերջին զարգացումներին, որոնք մեծացրել են երկրի քաղաքական միջավայրում լարվածությունը և հանգեցրել քաղաքական հետապնդումներ և քաղաքական շարժառիթներով քրեական հետաքննություններ սկսելու մասին մեղադրանքների, Լովոչկինան նշել է, որ ԵԽԽՎ-ն բազմիցս ողջունել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական իշխանափոխությունը, այդ թվում՝ իշխանությունների հավաստիացումները ժողովրդավարական սկզբունքները հարգելու և դատական համակարգում քաղաքական միջամտությունների անընդունելիության մասին:

«Ես ընդգծում եմ, որ չի կարող լինել անպատժելիություն քրեական գործողությունների համար՝ անկախ, թե ով է դա իրագործել: Մենք, հետևաբար, ողջունում ենք 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերի ժամանակ գրանցված 10 զոհերի վերաբերյալ ցանկացած արժանահավատ քննություն: Այնուամենայնիվ, ցանկացած հետաքննություն, այդ թվում՝ կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ հետաքննությունները, պետք է իրականացվեն օրենքի գերակայության, դատական անկախության և արդար դատավարության սկզբունքների պահպանմամբ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»,- ասված է հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ համազեկուցողները դիտորդական հանձնաժողովի խնդրանքով մոտ ապագայում կայցելեն Հայաստան՝ քննարկելու վերջին զարգացումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: