ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Իրանի մաքսային մարմինները դյուրացնում են երկկողմ առևտուրը

panorama.am

Կառավարությունը հավանություն տվեց Պետական եկամուտների կոմիտեի և Իրանի մաքսային վարչության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրությունը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, արձանագրության հաստատմամբ հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների կողմից մաքսային բնագավառում իրականացվող համագործակցության ընդլայնման ու խորացման համար: Արձանագրությունը նախատեսում է տրանսպորտային միջոցների և ապրանքների մաքսային ընթացակարգերի իրականացման ընթացքում էլեկտրոնային տվյալների մշակում և նախնական փոխանակում: Հայաստանի մաքսային ծառայության համար սույն արձանագրության հաստատումը կարևորվում է նաև երկկողմ առևտրի անվտանգության պահպանման և օրինական առևտրի դյուրացման շրջանակներում:

«Վերոհիշյալ փաստաթղթի հաստատմամբ առավել կամրապնդվի կապը երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Իրանից ՀՀ ներմուծման և ՀՀ-ից Իրան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծման վրա»,- ասված է հիմնավորման մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: