ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Ա Կաթողիկոսը հորդորում է ամեն ինչից վեր դասել հայրենիքի գերագույն ու մնայուն շահերը

Հայրենիքի ընդհանրական, մնայուն և գերագույն շահերը պետք է բարձր դասել անհատական, կուսակցական, կողմնակի և ժամանակավոր շահերից: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Ամբողջական տեքստը՝ ստորև.

«Մտահոգութեամբ կը հետեւինք Հայաստանէն ներս տեղի ունեցող վերջին զարգացումներուն։ Սփիւռքը դիտողի կրաւորական ու անտարբեր վիճակին մէջ չի կրնար ըլլալ։ Սփիւռքը Հայաստանի անանջատելի մասը կը կազմէ։ Ան ընելիք ու ըսելիք ունի հայրենիքը դիմագրաւող մարտահրաւէրներուն ու տագնապներուն նկատմամբ։ Հայրենիքին ընդհանրական, մնայուն ու գերագոյն շահերը պէտք է գերիվեր նկատել անհատական թէ կուսակցական, կողմնակի թէ ժամանակաւոր շահերէն: Հայրենիքը, ամէն գնով, ի պահանջել հարկին փոխադարձ զիջումներով, հարկ է հեռու պահել ներքին վերիվայրումներէ ու վտանգալից կացութիւններէ: Փոխադարձ ամբաստանութեամբ, արհամարհանքով ու անվստահութեամբ տիրապետուած ներկայ քաղաքական մշակոյթը պէտք է տեղի տայ՝ փոխադարձ սիրոյ, հանդուրժողութեան ու յարգանքի մշակոյթին, ինչպէս նաեւ բաժանարար մօտեցումները՝ միարար մտածողութեան ու հաւաքական որոշումներու դիմաց։

451-ին, բաժան-բաժան դարձած մեր ժողովուրդը, միասնական ոգիով ու «վասն հայրենեաց» սրբազան նշանաբանով Հայաստանը պաշտպանեց Յազկերտին դիմաց: Այսօր, երբ շրջապատուած ենք նոր օրերու Յազկերտներով, մենք կոչուած ենք ամուր հաւատքով ու հաւաքական յանձնառութեամբ առաւել հզօրացնելու մեր հայրենիքը:

Արդ, սիրելի՛ զաւակներ նոյն եւ մէկ ժողովուրդին ու հայրենիքին, եկէք, միասնաբար քալենք սիրոյ ու օրէնքի ճամբէն՝ փոխադարձ յարգանքով ու հասկացողութեամբ եւ մեր ժողովուրդին միասնականութիւնը ու հայրենիքին անվտանգութիւնը ամէն բանէ առաջ ու վեր դաւանելով։

Ա՛յս է պատգամը մեր ժողովուրդի դարաւոր պատմութեան»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: