ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում. Շարմազանով

Lragir.am

Պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, փոխանցում է News.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ և մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, գործընկերներիս հետ շրջանառության մեջ եմ դրել օրենսդրական փաթեթ «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականցնելու համար:

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պետք է արգելվի երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը խոչընդոտող տեղեկատվության տարածումը կամ քարոզչությունը:

Պետությունը պետք է ունենա պոզիտիվ պարտականություն մատաղ սերնդին հնարավորինս թե՛ ֆիզիկական և  թե՛ հոգևոր իմաստով առողջ ու ներդաշնակ զարգացում ապահովելու համար: Այդ իմաստով թմրամիջոցների, հոգեմեդ նյութերի, պղծության, նույնասեռականության, սարսափ բովանդակող և նմանատիպ վատ  երևույթների  քարոզը  երեխաների շրջանում պետք է արգելվի:

Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում ևս անդրադարձ կա երեխաների ներդաշնակ և բարոյական դաստիարակության և այդ հարցերում պետության դերին ու միջամտությանը՝ ի շահ երեխաների բարոյական և բնականոն զարգացման պաշտպանության: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Handsyde v. United Kingdom գործով 1976թ. որոշմամբ և Hertzberg v. Finland գործով 1982թ. կայացված որոշմամբ ճանաչել է պետությունների ինքնավարությունը հանրային բարոյականության ոլորտում քաղաքականություն մշակելու և իրականացնելու հարցերում:

Քանի որ փոփոխությունների փաթեթը բավականին լայն է և բազմաշերտ, կարծում եմ, որ կառաջարկվեն նաև այլ օրենսդրական փոփոխությունների,  որոնց նպատակը պետք է լինի մեր երկրում ավանդական ընտանիքի, հայ առաքելական եկեղեցու, քրիստոնեական և ազգային արժեքների պաշտպանությունը»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: