ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ ու երախտագիտությամբ կհիշի սիրելի Մոնսերատին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը:

Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր վշտով ստացա աշխարհահռչակ օպերային երգչուհի, անզուգական Մոնսերատ Կաբալյեի մահվան ցավալի լուրը:

Անգնահատելի է նրա ավանդը համաշխարհային երգարվեստի բնագավառում: Նա խորհրդանշում է լավագույն սոպրանոյին և լավագույն մարդուն՝ մարմնավորելով արվեստագետի այն առաքինությունները, որոնք կոչված են կյանքը դարձնելու առավել գունեղ, ներդաշնակ ու բարի:

Հենց այդ հատկանիշներն էին, որ որպես ՄԱԿ-ի պատվավոր դեսպան և ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան Լա Սուպերբային մղեցին կանգնել թույլերի, ճնշվածների կողքին և իր ողջ համբավն ու հեղինակությունն օգտագործել աշխարհի տարբեր, երբեմն փակ անկյուններում թաքնված խնդիրները բարձրացնելու համար:

Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ ու երախտագիտությամբ կհիշի սիրելի Մոնսերատին, նրա երկու այցելությունները Հայաստան և Արցախ և անմոռանալի համերգը Ստեփանակերտում, որը նա նվիրել էր խաղաղությանը և Արցախի բարգավաճմանը: 

Այս անդառնալի կորստի կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Մոնսերատ Կաբալյեի ընտանիքին և մտերիմներին, ինչպես նաև Իսպանիայի բարեկամ ժողովրդին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: