ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մի բաժակ օղի խմեցինք և երշիկ կտրեցինք». Ինչպե՞ս է Պուտինը նշում իր ծննդյան օրը

© Sputnik / Sergey Guneev

Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը կանցկացնի  ընտանիքի, հարազատների և ընկերների հետ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կիրակի օրը երկրի ղեկավարը կդառնա 66 տարեկան:

Ծննդյան արարողությանը կմասնակցի Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:

Պեսկովի խոսքով` Պուտինը սովորաբար նշում է իր ծննդյան օրը հարազատների հետ, բայց երբեմն բացառություններ են տեղի ունենում: Օրինակ` անցյալ տարի, այս օրը, նախագահը բազմաթիվ գործնական հեռախոսազանգեր է ունեցել, ինչպես նաև հանդիպել է Անվտանգության խորհրդի անդամների հետ:

2016 թ. Պուտինն իր ծննդյան տարեդարձն անցկացրել է սահադաշտում. գիշերային հոկեյի լիգայի խաղում, նա յոթ գոլի հեղինակ է դարձել: Դրանից երկու տարի առաջ էլ երկրի ղեկավարը մեկնել է Սիբիր և քայլել գրեթե ինը կիլոմետր:

ՌԴ նախագահը մեկ անգամ էլ ծննդյան օրն անցկացրել է արտասահմանում` Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:

«Մի բաժակ օղի խմեցինք և երշիկ կտրեցինք», - պատմել է անձամբ Պուտինը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: