ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում է տիեզերքում 197 օր անցկացրած ՀՀ պետական դրոշը

Armenpress

Հոկտեմբերի 6-ին  «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, ով իր հետ բերեց Միջազգային տիեզերական կայանում 197 օր անցկացրած Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Լրագրողների հետ զրույցում Շկապլերով նշեց, որ  ինքն ավելի քան 8 հազար անգամ պտտվել է Երկրի շուրջը, տիեզերքից բազմաթիվ անգամ տեսել է Հայաստանը, Երևանը և Սևանա լիճը, նկարել այդ տեսարանները և տեղադրել սոցիալական ցանցի իր էջում:

«Ես երազում էի լինել Հայաստանում և շնորհիվ բարերար Հրաչյա Պողոսյանի հնարավորություն ունեցա ժամանել և ավելի մոտիկից ծանոթանալ երկրի հետ: Ցավոք, կարճ ժամանակով եմ գալիս՝ ընդամենը երեք օր, որովհետև ներկայումս տիեզերական թռիչքից հետո վերականգման փուլում եմ գտնվում, սակայն կհասցնեմ գոնե հիմնական տեսարժան վայրերն ուսումնասիրել: Կարծում եմ՝ մյուս անգամ ավելի երկար ժամանակով կգամ»,- ասաց Շկապլերովը:

Տիեզերագնացը պատրաստվում է դրոշը նվիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Շկապլերովը նաև հայտնեց, որ երկու շաբաթ հետո տիեզերագնաց Օլեգ Արտեմևը Հայաստան է  բերելու Երևանի դրոշը:

Հավելենք, որ տիեզերագնացը Հայաստան է ժամանել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի հրավերով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: