ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չնայած Հայաստանում առկա անկայունությանը` Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են համագործակցել. ՌԴ ԱԳՆ

Riafan.ru

Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակվում է, չնայած այս երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի անկայունությանը: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Հաշված ամիսների ընթացքում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեք հանդիպումները և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկու հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  Մոսկվայի և Երևանի միջև նման հաճախակի հաղորդակցության արդյունքը կլինի Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդումն «ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միությունների` ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում», - ասել է նա:

Նա նաև նշել է, որ չնայած Հայաստանում որոշակի ներքաղաքական անկայունության պահպանմանը, համագործակցության կոնկրետ ոլորտներում համակարգված համատեղ աշխատանք է տարվում:

«Փոխադարձ առևտրի դրական դինամիկան նշանակալից է. 2018 թվականի առաջին կեսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 23.4 տոկոս` մինչև 925.6 մլն դոլար»,- ասել է Կարասինը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: