ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանը չի վախենում ԱՄՆ պատժամիջոցներից. Ռուսաստանը S-400 կտրամադրի Հնդկաստանին

© Sputnik / Sergey Malgavko

Հնդկաստանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Բիփին Ռավաթը` մեկնաբանելով ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, նշել է, որ Հնդկաստանը անկախ քաղաքականություն է վարում և միշտ էլ հետաքրքրված է եղել Մոսկվայից սպառազինություն գնելու հարցում, հայտնում է NDTV-ին: 

Նշենք, որ Ռուսաստանն ու Հնդկաստանը ուրբաթ օրը 5 միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագիր են կնքել, որով Ռուսաստանը S-400 «երկիր-երկինք» տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր պետք է տրամադրի Հնդկաստանին:

Բիփին Ռավաթը Ռուսաստան կատարած վեցօրյա այցից հետո վերադառնալով Հնդկաստան բանակցություններ է վարում երկրի ռազմական պաշտոնյաների հետ` երկու երկրների միջև համագործակցության խորացման համար: Նրա խոսքով` Ռուսաստանը  շահագրգռված է համագործակցել Հնդկաստանի բանակի և պաշտպանական ուժերի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: