ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը «մանրամասն կմտածի» հրաժարականի մասին, քանի որ հանրությունն այլ բան է պահանջում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվարանում է ասել, թե կոնկրետ երբ հրաժարական կտա։

«Հիմա մի այսպիսի իրավիճակ է ստեղծվել՝ ես չեմ ուզում, որ մենք նմանվենք այն իշխանություններին, որ երկար տարիներ հանրությունը պահանջում է հրաժարական տալ ու նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ, եթե հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս», - «Այսօր» փոխանցմամբ ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետք է այնպես անել, որ այս իրավիճակը լինի բոլորին հասկանալի։

«Իհարկե, որևէ գործողություն չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար, բայց մենք պետք է անպայման արտահերթ ընտրություններ անենք», - ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ եթե իրենով լիներ, արդեն հրաժարական տված կլիներ։

«Բայց քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ ավելի մանրամասն պետք է մտածենք», - ասել է նա։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: