ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ներկայացվել է Փարիզի միջազգային ցուցահանդեսում

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանի 6 տուրօպերատորներ սեպտեմբերի 25-28-ին Փարիզում Հայաստանը ներկայացրել են Եվրոպայի խոշորագույն՝ «Top Resa 2018» զբոսաշրջային ցուցահանդեսին։ Ասոցիացիայի անդամ 2 և մեր շուկայում գործող 4 այլ տուրօպերատորներ Հայաստանը Փարիզի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել են միասնական տաղավարով, փոխանցում է news.am-ը։

Հայաստանյան տուրօպերատորները «Top Resa 2018»-ից վերադարձել են միջազգային գործընկերների շրջանում մեր երկրի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն ապահոված ու նոր գործնական պայմանավորվածություններով։

«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախաշեմին, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Հայաստանի վրա, անհրաժեշտ էր մեր երկիրն ու զբոսաշրջային հմայքը ներկայացնել ոլորտի կարևորագույն միջազգային միջոցառումներից մեկում՝ «Top Resa 2018»-ում։ Այս էքսպոն դեպի Հայաստան նոր զբոսաշրջային հոսք ապահովելու շահավետ հարթակ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Երևանի ու Փարիզի միջև ուղիղ ավիաչվերթ է գործում»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։

Որպես Հայաստանի գրավչություններ, ներկայացված են եղել գինու, արկածային, գյուղական, էկո զբոսաշրջության հնարավորություններն ու պատմամշակութային ժառանգությունը։ Օրինակ, «Ոսկեվազ» գինու գործարանը ներկայացրել է գինու տուրիզմը՝ հետաքրքիր էկոհամակարգով, Հայկական գորգի ազգային կենտրոնը շեշտադրել է Հայաստանի գորգագործության անկրկնելի ավանդույթները, «Ջրաղացի մոտ» հյուրատունը՝ գյուղական տուրիզմի գրավչությունները և այլն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: