ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Երեկ ինչ էին, որ այսօր էլ ինչ լինեն». Էրդողանը քննադատել է Թուրքիայի 2-րդ նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ կոշտ հայտարարություններ է արել ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ-CHP) հասցեին։

Ինչպես հայտնում է Eremenihaber-ը` Էրդողանը թիրախավորել է Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուին: Քննադատելով Ինոնյուի ամերիկամետ քաղաքականությունն՝ Էրդողանը վերցրել է Ինոնյուի լուսանկարներից մեկը և ասել.

«Ուշադրություն դարձրեք, որ այս լուսանկարում Ինոնյուն իր ձեռքում պահում է ոչ թե Թուրքիայի, այլ ԱՄՆ-ի դրոշը։  Սա Ինոնյուն է։  Սրանց (CHP-խմբ.) անցյալը միշտ այսպիսին է եղել։  Երեկ ինչ էին, որ այսօր էլ ինչ լինեն։ Նրանց արածները սա է։ Այս դրոշն Ինոնյուն ինչո՞ւ է ձեռքում պահում։ Այս պահին մեր հարավում ԱՄՆ-ի կողմից լիազորված հատուկջոկատայինները ո՞ւմ կողքին են կանգնած։ Ահաբեկիչների։ Ովքե՞ր են այդ ահաբեկիչները, «Քուրդիստանի բանվորական կուսակցությունն» է (ՔԲԿ-PKK) և վերջինիս ճյուղերը Սիրիայում։  Ո՞վքեր են, որ ձեռք ձեռքի տված են ահաբեկիչների հետ, CHP-ն է, ինչպես նաև քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունը։ Սրանց դեմ պայքարողն ո՞վ է։ Իմ սահմանապահ զինվորն է»։

Ինոնյուն նախագահել է այն ժամանակ, երբ երկրում միակուսակցական համակարգ էր՝ Աթաթուրքի հիմնադրած CHP կուսակցության գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ PKK-ի իրականացրած գործողության հետևանքով  8 թուրք զինվոր էր սպանվել։ Էրդողանը խոստացել էր, որ PKK-ն դրա համար թանկ է վճարելու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: