ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանը մամուլի քարտուղար է փնտրում. հայտարարություն

newstime.am

ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակը թափուր աշխատատեղի հայտարարություն է տարածել: Աննա Հակոբյանի գրասենյակին անհրաժեշտ է մամուլի քարտուղար, հայտնում է ArmTimes-ը: 

ԱՆՎԱՆՈՒՄ՝ Մամուլի քարտուղար/ լրատվության պատասխանատու

ՍԿԻԶԲ՝ Հոկտեմբերի 22, 2018 թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ՝ Ամբողջ դրույք

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ՝ Երևան, Հայաստան

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 15.10.2018

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մամուլի քարտուղարը պատասխանատու է ՀՀ վարչապետի տիկնոջ գործունեության լուսաբանման, լրատվամիջոցների հետ աշխատանքի, վեբ կայքի և սոցիալական մեդիայի էջերի բնականոն գործունեության ապահովման համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Գրել մամուլի հաղորդագրություններ, վեբ պատմություններ:
  • Համակարգել վարչապետի տիկնոջ գործունեության ֆոտո և տեսալուսաբանման աշխատանքները:
  • Համակարգել կայքի ստեղծման աշխատանքները:
  • Թարմացնել կայքը և սոցիալական մեդիայի ալիքները:
  • Կապ պահպանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
  • Անհրաժեշտության դեպքում կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • Բարձրագույն կրթություն լրագրության և/կամ հանրային կապերի ոլորտում:
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ լրատվության և/կամ հանրային կապերի ոլորտում:
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ:
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
  • Միջանձնային հարաբերությունների հաստատման գերազանց հմտություններ:
  • Գրելու, գրավոր և բանավոր հաղորդակցման, հանրային խոսքի գերազանց հմտություններ:
  • Բանավոր և գրավոր հայերենի ու անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլփոստին՝ նամակի վերնագրի տողում նշելով «Մամուլի քարտուղար»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: