ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանը բացատրել է զարդերը նվիրաբերելու մասին օլիգարխների կանանց ուղղված կոչի նպատակը

panorama.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր կոչով, որ պաշտոնյաների և օլիգարխների կանայք իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերեն Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր բարեգործական հիմնադրամին, ցանկացել է տեսակետները վերանայելու հնարավորություն տալ նրանց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբյանն այս մասին նշեց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ:

Անդրադառնալով քննադատություններին, վարչապետի տիկինը նշեց, որ, ընդհանրապես, և՛ այդ, և՛ ցանկացած հարցի վերաբերյալ քննադատություններին վերաբերում է մեծ հետաքրքրությամբ: Մեծ հաճույքով ընթերցում է դրանք, քանի որ իրեն հետաքրքիր է հակառակ կարծիքը:

«Այդ հայտարարության վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցին: Տվյալ պարագայում այդ վայրում այդ մայրերի ներկայությամբ իմ  խոսքի առաջնային նպատակը հիմնադրամին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը չէր: Դրա նպատակը, ավելի ընդհանրական ասած, կոռուպցիայի դեմ պայքարն էր: Հիմնադրամների համար միշտ էլ կարելի է գումար գտնել: Որդիներին կորցրած մայրերի ներկայությամբ նման հայտարարության իմաստը հիշեցնելն էր, որ կյանքում լինում են նաև նման դեպքեր, և կան ավելի թանկ բաներ, քան այդ զարդերը: Իրականում իմ այդ կոչի իմաստը  տվյալ լսարանում և այդ մայրերի ներկայությամբ միայն այդ նպատակն ուներ»,- ասաց Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ եթե իր այդ կոչից հետո որոշ մարդիկ վերանայեն իրենց տեսակետը և մտածեն՝ ինչ ունեն և ինչ կարելի է կորցնել, ինքն իրեն բավարարված կհամարի, եթե նույնիսկ նման միտք իրենց տված լինի: Ինչ վերաբերում է  զարդեր տալուն կամ նվիրատվություն անելուն, Հակոբյանը նշեց՝ կարող են դա նույնիսկ անանուն անել, և այն կլինի իր այդ կոչի երկրորդական արդյունքը:

«Թանկարժեք զարդեր կարելի է կրել, հարցն այն է, թե ինչ ճանապարհով են դրանց ձեռք բերվել: Եթե դու թալանում ես երկիրն ու ունես զարդեր, և կա մեկը, ով երկրին տվել է իր թանկագինը՝ որդուն, պետք է կշեռքի վրա դնես ու հասկանաս՝ արժե՞ արդյոք այդպես վարվել»,- նշեց վարչապետի տիկինը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: