ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 023,19 դրամ ԱՐԾԱԹ - 225,77 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 879,15 դրամ

Սաուդցի լրագրողի անհետացումը` նոր բախման առիթ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև

BBC.com

Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում նոր ճգնաժամ է հասունանում: Պատճառը օրեր առաջ ԱՄՆ-ում բնակություն հաստատած սաուդցի հայտնի լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշոգիի անհետացումն է: Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Ջամալ Հաշոգին մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան, ինչից հետո անհետացել է:

Թուրք պաշտոնյաների և թուրքական ոստիկանության վարկածի համաձայն` լրագրողը սպանվել է Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում: Թուրքական աղբյուրները նաև պնդում են, որ Հաշոգիի սպանությունն իրականացնելու համար Սաուդյան Արաբիայից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, հետ են գնացել հայրենիք: Ավելին, Արաբա-թուրքական մեդիա ասոցիացիայի (որի անդամն էր Հաշոգին) նախագահ Թուրան Քըլաքչըն «Դեմիրորեն» գործակալությանը հայտնել էր, որ սաուդյան կողմն, իբր, այլ երկրներում զբաղվել է ընդդիմադիրների առևանգմամբ: Նրա խոսքով՝ այդպիսի միջադեպեր են եղել Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում:

Սակայն, Սաուդյան Արաբիայի թագավորությունը կտրականապես հերքում է այս վարկածները: Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդն անձամբ հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի իշխանություններին թույլ տալ խուզարկել Անկարայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանն՝ ապացուցելու համար, որ անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին չի գտնվում հյուպատոսարանի տարածքում: 

Նշենք, որ 59-ամյա Ջամալ Հաշոգին հայտնի է որպես Սաուդյան Արաբիայի ներկայիս իշխանությունների` մասնավորապես Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի վարած քաղաքականության նկատմամբ իր քննադատական հոդվածներով:

Իր լրագրողական կարիերայի վաղ տարիներին Ջամալ Հաշոգին բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Ուսամա բեն Լադենի հետ, ով այդ ժամանակ դեռ այդքան էլ հայտնի չէր Արևմուտքում:

Ավելի ուշ, Սաուդյան Արաբիայում իշխանությունների նկատմամբ քննադատական հայացքների պատճառով Հաշոգիին սկսեցին վերաբերվել որպես դավաճանի, իսկ 2017 թ.-ին նա ստիպված եղավ լքել իր հայրենիքն երկրի իշխանություններից «նախազգուշացում» ստանալուց հետո:

Հաշոգին Սաուդյան Արաբիայից հեռացել է մասնավորապես իր մի քանի մտերիմ ընկերների ձերբակալությունից և այն բանից հետո, երբ al-Hayat թերթը հրաժարվել է հրապարակել իր հոդվածը: Սաուդյան Արաբիայից հեռանալուց հետո Հաշոգին բնակվել է երեք երկրներում`ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում:

Նշենք, որ նրա անհետացումը կարող է ավելի սրել ոչ միայն Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև արդեն իսկ լարված հարաբերությունները, որի պատճառներից մեկն Անկարայի ցուցաբերած աջակցությունն է Կատարին, այլ նաև կարող է հանգեցնել նոր բախման ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ իր մտահոգությունն է հայտնել այդ առնչությամբ:  Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ ուղիղ հարցումներին պատասխան չստանալը միանգամայն անհասկանալի է:

Եթե հաստատվի Հաշոգիի սպանությունը կամ, նույնիսկ, Սաուդյան Արաբիայի իշխանությունների նախաձեռնությամբ նրա անհետացումը, ապա Կոնգրեսի կողմից ճնշումներ կարող են գործադրվել Էր Ռիադի նկատմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 11.27 կմ/ժ
12 C°
 
10°  18° 
24.10.2018
11°  21° 
25.10.2018
Հարցում

ՀՀԿ-ն ներկայացված կլինի՞ նորընտիր խորհրդարանում։