ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շարմազանովի և Թուրքիայի Մեջլիսի նախագահի միջև Թուրքիայում միջադեպ է տեղի ունեցել (տեսանյութ)

Անթալիայի «Kaya Palazzo» հյուրանոցում մեկնարկած Եվրասիաական պետությունների խորհրդարանների խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքայի մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայնի իրավունք  է տվել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակին, փոխանցում է Ermenihaber-ը: 

Հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նույնպես մասնակցում էր այդ համաժողովին,  ի նշան բողոքի՝ ընդդեմ Կիպրոս կղզու հյուսիսային մասի օկուպացիայի, հայկական պատվիրակության անդամների հետ միասին լքել է դահլիճը։

Թուրքական մամուլի պնդմամբ՝ Յըլդըրըմի և  Շարմազանովի միջև միջադեպ է տեղի ունեցել դռնփակ նիստի ժամանակ։ Շարմազանովը հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության և Արցախի վերաբերյալ, ինչը խիստ բարկացրել է Յըլդըրըմին։ Վերջինս, կրկնելով ցեղասպանության և Արցախի հարցը լուծելու թուրք-ադրբեջանական անհեթեթ առաջարկները, նշել է.

«Հայաստանի ներկայացուցչի խոսքերն անվայել են այս հավաքի նպատակին: Հայաստանի ներկայացուցիչը, ցավոք, այստեղ  զբաղված է մի շարք պնդումներ առաջ քաշելով։  Այն դեպքում, երբ մենք փորձում ենք  գլոբալ խնդիրների համար լուծում գտնել, աշխարհի ու տարածաշրջանի կայունությունը կարևորող այս ժողովում մեզ համար անընդունելի են իրականությունը խեղաթյուրող նմանատիպ հայտարարությունները։  Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, ապա  պիտի վերջ դնի ցեղասպանության մասին անհեթեթ պնդումներին և պատմական դեպքերը թողնի պատմաբանների ուսումնասիրությանը»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: