ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան կժամանի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն

Lyle Aspinall/Postmedia Network

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը`  հղում կատարելով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, Կանադայի վարչապետը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին:

Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հետ: Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։

Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

Կանադայի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 13-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: