ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ը նշել է 20 տարիների ընթացքում աղետների պատճառով զոհված մարդկանց թիվը

Անցած 20 տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած բնական աղետները հանգեցրել են 1,3 միլիոն մարդու մահվան եւ ավելի քան 2,9 տրիլիոն դոլարի չափով նյութական վնասների ավելացման, նշվում է ՄԱԿ-ի Տարերային աղետների վտանգի նվազեցման վարչության զեկույցում:

Վարչության տվյալներով, 1998-ից մինչեւ 2017 թվականը բնական աղետների պատճառով համաշխարհային շուկաների ֆինանսական կորուստները աճել են 251 տոկոսով: Աղետների հետեւանքով տուժած երկրները կորցրել են 2 տրիլիոն 908 միլիարդ դոլար, որոնցից 77 տոկոսը կապված է եղանակի հետ:

20 տարվա ընթացքում աշխարհում տեղի է ունեցել 7255 տարերային աղետ, որոնց մեծ մասը կապված է  եղանակի հետ:

Դրանք հիմնականում ջրհեղեղներ եւ փոթորիկներ են:  Նշված ժամանակաշրջանում աղետների պատճառով մահացել է 1.3 մլն մարդ, նրանց կեսից ավելին երկրաշարժերի պատճառով:

Եւս 4.4 միլիարդ մարդ այսպես թե այնպես տուժել է՝ վիրավորվել է, կորցրել է տները, տեղահանվել կամ օգնության կարիք է ունեցել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: