ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ն ընդունել է չճանաչված պետություններում մարդու իրավունքների մշտադիտարկման բանաձևը. դեմ է եղել միայն ադրբեջանական պատվիրակությունը

ԵԽԽՎ-ն 39 կողմ և 7 դեմ ձայներով ընդունեց գերմանացի սոցիալիստ Ֆրանկ Շվաբեի հեղինակած բանաձևը, որը վերաբերում է չճանաչված պետություններում, կամ այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների մշտադիտարկմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ ֆեյսբուքյան իր էջի միջոցով: Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Տևական, համակարգված ու թիմային աշխատանքի արդյունքում հաջողվեց ոչ միայն չեզոքացնել ի սկզբանե զեկույցի նախագծում առկա խնդրահարույց ձևակերպումները, որոնք վերաբերում էին ՀՀ-ին ու Արցախին, այլև հասնել նրան, որ ընդունված բանաձևում, ըստ էության, արձանագրվեց, որ վեհաժողովը ողջունում է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը համագործակցելու ԵԽ-ի և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների հետ` մշտադիտարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների իրավիճակն Արցախում:

Բանաձևի քվեարկության արդյունքները առավել քան խոսուն են. բանաձևին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը, կրկին իրեն հակադրելով Վեհաժողովին և սրելով իր մեկուսացվածությունը ԵԽԽՎ-ում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: