ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ նախագահը ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը համարում է երկխոսությունն ու բանակցությունները

Հայաստանի ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ուղին է` օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում: Այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Երևանում ֆրանսահայ սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրի կեցավայր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ատորագրվելու՞ է «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: 

«Ինչպես ես արտերկրում գտնվելիս հայտարարեցի, կարծում եմ՝ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ուղին է՝ օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում: Վերադառնալուց հետո սկսել եմ իմ հանդիպումները և՛ վարչապետի, և՛ ԱԺ նախագահի, և՛ ներկայացված կուսակցությունների հետ՝ այն նպատակով, որ հասնենք նրան ինչի մասին խոսում ենք, որպեսզի անցումը մեկ անգամ ևս տեղի ունենա Սահմանադրության և օրենքի սահմաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արմեն Սարգսյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: