ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Մակրոն

Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, մենք Սփյուռքի կողքին կշարունակենք միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը. այս պայքարը Ֆրանսիայի պայքարն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն «Ազնավուր» կենտրոնում իր ունեցած ելույթի ընթացքում, փոխանցում է news.am-ը:

«Չկան բառեր նկարագրելու համար այն, ինչը զգացինք այսօր առավոտյան Ցեղասպանության հուշահամալիրում։ Այլ կերպ, քան նա է ասել։ Նա, ով գիտեր Ֆրանսիան, 1915-ից ի վեր դատապարտել է Ցեղասպանությունն Անատոլ Ֆրանսի ձայնով, իր նավատորմի 3-րդ էսկադրային ուղարկել փրկելու հազարավոր մարդկանց։ Նա, ով պայքարեց, որ 2001թ. Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեր Ցեղասպանությունը։

Ո՛չ, այս պայքարը չի ավարտվի։ Որովհետեւ հիշել ցեղասպանությունների մասին՝ դատապարտելով դրանց ժխտողականությունը կնշանակի պայմաններ ստեղծել դրանց կրկնությունից խուսափելու համար։ Ես խոստացել էի դա, խոստումս կկատարվի մինչեւ առաջիկա ապրիլի 24–ը, Ֆրանսիայում այս օրը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր»,- նշել է Մակրոնը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: