ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազնավուրի կրտսեր որդին պատմել է հոր տված կարևոր դաստիարակության մասին

Մինչև բավականին պատկառելի տարիքի հասնելը, հայրս ընդամենը գիշերը մի քանի ժամ էր քնում։ Այս մասին Le Journal du Dimanche-ի հետ զրույցում հայտնել է Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կրտսեր զավակը՝ Նիկոլա Ազնավուրը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

«Հայրս գերմարդ էր։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ 94 տարեկանում ինքնաթիռ նստել Ճապոնիայում երկու համերգ ունենալ, վերադառնալ և իրար հետևից հարցազրույցներ անցկացնել։ Մինչև բավականին պատկառելի տարիքի հասնելը, նա ընդամենը գիշերը մի քանի ժամ էր քնում։

Միշտ ստեղծագործում էր՝ տեքստ գրում, երաժշտություն ստեղծում, համերգ տալիս կամ շրջագայում: Նա պետք է որ ապրած լինի սովորական մարդու առնվազն երեք կամ չորս կյանքին համարժեք կյանք։ Կարծում եմ, որ ստեղծագործելով ապրելու այս անհագ ծարավը նրան փոխանցվել էր իր ծնողներից, ովքեր մազապուրծ էին եղել ցեղասպանությունից։ Այդ խոր ցավը մղում է ապրելու», - ասել է Ազնավուրի որդին:

Նիկոլյան նկատել է, որ իր հայրը երբեք անտարբեր չի եղել մարդկանց խնդիրների նկատմամբ: Ազնավուրը երգ է ունեցել Սիրիայի իրավիճակի, Ֆրանսիայում սոցիալական շարժումների և այլ խնդիրների մասին: Խոսելով «Ազնավուր» կենտրոնի նախագծի մասին՝ Նիկոլյան ասել է. «Այս գաղափարը հորս մոտ ծնվել էր տարիներ առաջ, և մենք այն ստեղծել ենք միասին: Նրա ցանկությունն էր կիսվել մարդկանց հետ իր համար ամենաթանկով՝ ֆրանսերենով, երաժշտությամբ և կինոյով: Ինձ թույլ տամ մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. «Ֆրանսիական մշակույթը կշողա Հայաստանում «Ազնավուր» կենտրոնի միջոցով»:


Նրա խոսքով՝ այդ կենտրոնի մի մասը նվիրված կլինի նրա արվեստին, բայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրի, այլ ոչ թե ավանդական թանգարանի տեսքով: Կենտրոնը հանդես կգա նաև որպես կրթական և մշակութային փոխանակումների, քննարկումների և ֆրանսերեն ուսանելու վայր: Կենտրոնում կառաջարկեն ֆրանսերենի ուսուցման մեթոդ` հիմնված շանսոնյեի ստեղծագործությունների տեքստերի վրա:

Պատասխանելով հոր խորհուրդների վերաբերյալ հարցին՝ Ազնավուրի կրտսեր որդին ասել է, որ իր հայրը երբեք խորհուրդներ չի տվել, նույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցրել է օրինակով։ Նա սովորեցրել է աշխատանքի և ճշտապահության կարևորությունը։ Նրա կարեկցելու զգացումը, մարդասիրական գործունեությունը ոգեշնչել են որդուն շարունակելու հոր գործը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    15 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: