ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիան Միջազգային Բանկի նախկին նախագահի կնոջ ունեցվածքը կարող է հանձնել Ադրբեջանին

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հնարավոր է Ադրբեջանին վերադարձնեն Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կնոջ՝ Զամիրա Խադիջևայի ունեցվածքը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին BBC- ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գծով քրեական գործակալության ղեկավար Դոնալդ Թունը։

«Եթե գերագույն դատարանը պարզի, որ Զամիրա Խադիջևայի միջոցները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նրա ամբողջ ունեցվածքը և գումարները կարող են հանձնվել Ադրբեջանին»,-նշել է Դոնալդ Թունը։

Դոնալդ Թունի փոխանցմամբ՝ քանի որ Խադիջևայի գործով առաջին անգամն է, որ կիրառվել է անօրինական միջոցներով ձեռք բերված ակտիվների սառեցման մասին օրենքը, այդ ակտիվների հետագա ճակատագիրը կարող է դառնալ«քաղաքական և միջազգային հարց»։

«Այդ ակտիվները նախ կանցնեն Բրիտանական կառավարության տնօրինության ներքո։ Հետո կսկսվեն ուղիղ շփումներ Մեծ Բրիտանիայի և այն երկրի միջև, որտեղից դուրս են բերվել այդ միջոցները։ Ակտիվների հետագա ճակատագիրը կհստակեցվի այդ բանակցությունների արդյունքում»,-հավելել է Թունը։

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունը 2018թ․ սկզբին պետության համապատասխան մարմիններին դիմելով պահանջել էր բացահայտել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի և նրա կնոջ Զամիրա Խադիջևայի միլիոնների հասնող ունեցվածքի ծագման աղբյուրը։

Գործի հանգամանքների համաձայն՝ Ադրբեջանի «Միջազգային բանկի» նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կինը Զամիրա Խադիջևան վարել է շքեղ ապրելակերպ։

Լոնդոնի գլխավոր դատարանը Զամիրա Խադիջևայից պահանջել է բացատրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվել 11,5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ տունը և 11,5 մլն ֆունտ սթեռլինգ  արժողությամբ Նայթսբրիջում գտնվող հողատարածքը և այդ միջոցների ծագման աղբյուրը։

Դատարանից ստացված տեղեկության համաձայն, եթե Զամիրա Խադիջևան չկարողանա պարզաբանել իր միլիոնավոր դրամական միջոցների և անշարժ գույքերի ծագման սկզբնաղբյուրը, դատարանը կարող է առգրավվել նրա ունեցվածքը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: