ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ

ShantNews

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր՝ հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կանադայի վարչապետին ուղեկցել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը, հայտնում է News.am-ը:

Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը: 

Այնուհետև Թրյուդոն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:  Թանգարանում կատարած շրջայցից հետո Կանադայի վարչապետը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ավանդույթի համաձայն, Կանադայի վարչապետը արծաթափայլ եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում:

Կանադայի վարչապետը Հայաստան է այցելել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, որից հետո մեկնարկել է Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: