ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադայի վարչապետը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով

Կանադան կոչ է անում Ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցային գործընթացի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Կանադան կոչ է անում շարունակել խաղաղ բանակցությունները: Հուսով ենք, որ հարցը խաղաղ կհանգուցալուծվի: Կոչ ենք անում նաև շարունակել միջազգային գործընթացը: Հուսանք, որ խնդիրը կլուծվի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,- ասաց Թրյուդոն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կանադայի վարչապետի հետ զրույցում նրան հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: