ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԶԼՄ-ների տվյալներով ԻՊ ահաբեկիչները պատանդ են վերցրել 130 ընտանիքների

AP Photo/Petros Giannakouris

Եփրատ գետի արեւելյան ափին գտնվող «Էլ-Բահրա» փախստականների ճամբարի վրա հարձակման ժամանակ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները հոկտեմբերի 13-ին պատանդ են վերցրել 130 ընտանիքների:

Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ Al Hadath հեռուստաալիքին հաղորդել է “Սիրիայի ժողովդրավարական ուժեր” զինված կոալիցիայի ներկայացուցիչը: Նրա խոսքով քուրդ զինյալները հետ են մղել ահաբեկիչներին և կարողացել են պաշտպանել մնացած փախստականներին:

«Էլ-Բահրա» ճամբարը գտնվում է Հաջինի մերձակաքյում, որի վրա այժմ հարձակվում են Սիրիայի ժողովրդավարական ուժերը ԱՄՆ-ի հովանու ներքո գտնվող  միջազգային կոալիցիայի աջակցությամբ:

Քրդական Fırat News գործակալության տվյալներով, ահաբեկիչները հանկարծակի են հարձակվել այդ ճամբարի վրա՝ օգտվելով ավազե քամու պատճառով ստեղծված վատ  տեսանելիությունից:

Սիրիայի ժողովրդավարական ուժերի զինյալները հարձակումը հետ մղելու ընթացքում ոչնչացրել են առնվազն 20 ահաբեկիչների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: