ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրյուդոն շատ արդյունավետ է գնահատել Փաշինյանի հետ հանդիպումները

AnalitikaUA

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումներով անդրադարձել է անցնող շաբաթ Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումներին և Հայաստան կատարած պաշտոնական այցի դրվագներին։

«Այս շաբաթ Հայաստանում մենք համագործակցում էինք Ֆրանկոֆոնիայի միջազգայինկազմակերպության  գործընկերների և ընկերների հետ՝ ժողովրդավարության, բազմազանության, գենդերային հավասարության և աճի խթանման ուղղությամբ, ինչնաշխատում է բոլորի համար: Վերադառնում ենք  տուն»,- նշել է Ջասթին Թրյուդոն:

Մեկ այլ գրառմամբ Կանադայի վարչապետն անդրադարձել է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությանը՝ շեշտելով. «ԱյսօրԵրևանում մենք հիշեցինք Հայոց ցեղասպանության զոհերին: Մենք երբեք չենք մոռանանրանց»:

Նա առանձնացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն՝ ընդգծելով, որ Կանադայի և Հայաստանի նպատակն է փոխադարձ ճամփորդությունների, զբոսաշրջության և առևտրի խթանումը։ «Նիկոլ Փաշինյանի հետ այսօր շատ արդյունավետ հանդիպումներ ենտեղի ունենում Երևանում»,- շեշտել է Ջասթին Թրյուդոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: