ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 204,41 դրամ ԱՐԾԱԹ - 227,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 585,77 դրամ

Չստացվեց՝ կանխեցինք. Արփինե Հովհաննիսյան

Ադրբեջանական պատվիրակությունը փորձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերյան նստաշրջանում ընդունված «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևում ներառել ձեւակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար, սակայն չի ստացվել: Այն կանխվել է հայաստանյան պատվիրակության կողմից:

Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իր  ֆեյսբուքյան էջում: Արփինե Հովհաննիսյանի կատարած գրառումն ամբողջությամբ հետևյալն է`

 «ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը։ Բանաձևի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման և պատահարների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում ռիսկերի նվազեցման համար։ Առանցքային էր նաև, որ այս բանաձևով Վեհաժողովը պահանջ է ներկայացնում բելառուսական իշխանություններին չգործարկել Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսից ընդամենը 45 կմ հեռավորության վրա կառուցվող Օստրովեցի ատոմակայանը, մինչեւ այն չհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Այս բանաձևի կապակցությայմբ ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր բանաձևում ներառել ձեւակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար։ Չստացվեց՝ կանխեցինք։

Օրակարգը ոչ միայն հագեցած էր լիագումար նիստերի դահլիճում, այլ նաև քաղաքական խմբերում։ Այս առումով ԵԺԿ խմբում կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը։ Արդյունքում ԵԺԿ խմբի կողմից նշանակված նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը։
Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցի և իմ հանդիպումների մասին՝ ավելի ուշ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 12.87 կմ/ժ
5 C°
 
  11° 
15.11.2018
  10° 
16.11.2018
Հարցում

Կո՞ղմ եք Փաշինյանի քաղաքականությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: