ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,858.88 դրամ ԱՐԾԱԹ - 219.95 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,225.22 դրամ

Կադիրովը Փաշինյանին ու Մակրոնին հրավիրել է Չեչնիա` մասնակցելու պարի փառատոնին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ֆրանսիայի և Հայաստանի ղեկավարներ Էմանուել Մակրոնին և Նիկոլ Փաշինյանին հրավիրել է մասնակցելու Չեչնիայում կայանալիք պարի փառատոնին, հայտնում է INTERFAX.RU-ն: 

Նա իր Telegram-ի ալիքում գրել է, որ որոշել է հրավիրել քաղաքական գործիչներին այն բանից հետո, երբ դիտել է տեսանյութը, որտեղ Փաշինյանը և Մակրոնը կովկասյան պար են պարում:

«Սա հանգեցրեց այն մտքին, որ «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է կովկասյան բոլոր ժողովուրդների համար հիանալի, բարի և օգտակար պարային մարաթոնի սկիզբը հանդիսանալ: Կարծում եմ, որ նախաձեռնությունն աջակցություն կստանա հայտնի քաղաքական գործիչների, հասարակական գործիչների կողմից»,- նշել է Կադիրովը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 8.05 կմ/ժ
6 C°
 
  10° 
19.11.2018
  10° 
20.11.2018
Հարցում

Կո՞ղմ եք Փաշինյանի քաղաքականությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: