ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախատեսվում է կառուցել Հայաստանն ու Արցախը միմյանց կապող երրորդ մայրուղին. Բակո Սահակյան

Ավելի քան 200 սփյուռքահայ (հիմնականում՝ լիբանանահայ և Լիբանանից հեռացած) գործարարներից կազմված ԱՐԻ՝ «Արցախ րութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերության շուրջ 25 հոգուց բաղկացած բաժնետերերի խումբը հերթական այցով հոկտեմբերի 13-ից 16-ը ժամանել է Արցախ՝ տեղում ծանոթանալու նախորդ տարիների գործունեության արդյունքներին, հանդիպումներ ունենալու Արցախի իշխանությունների հետ և քննարկելու «Արցախ-2028» խորհրդաժողովի անցկացման մանրամասները, հայտնում է artsakhpress.am-ը:

ԱՐԻ-ի բաժնետերերի հետ հանդիպմանը Բակո Սահակյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է կառուցել Հայաստանն ու Արցախը միմյանց կապող երրորդ՝ հարավային մայրուղին՝ Արաքսի ափամերձ հատվածով:

Բակո Սահակյանը նշել է, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը ոչ միայն մեկ աստիճանով բարձրացրել է Արցախի անվտանգությունը, այլև իր հետ բերել է տնտեսական էֆեկտ, մասնավորապես՝ աճել է զբոսաշրջությունը, Թարթառ և Լև գետերի երկայնքով կառուցվել ու կառուցվում են սննդի, սպասարկման օբյեկտներ, հիդրոէլեկտրակայաններ:

Արցախյան պատերազմի ավարտից հետո Հայաստան համահայկական հիմնադրամը սկսեց կառուցել Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Վերջերս ավարտվեց և շահագործման հանձնվեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: