ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,858.88 դրամ ԱՐԾԱԹ - 219.95 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,225.22 դրամ

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց ՆՀՀ Մակեդոնիային (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումը: Հայաստանի ազգային ընտրանին հաղթեց 4:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Մարկոս Պիզելլին (12), Յուրա Մովսիսյանը (67), Գևորգ Ղազարյանը (81) և Հենրիխ Մխիթարյանը (90+4):

Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`

16. Արամ Հայրապետյան, 13. Կամո Հովհաննիսյան, 3. Վարազդատ Հարոյան, 2. Արտյոմ Խաչատուրով, 17. Գագիկ Դաղբաշյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 21. Ռումյան Հովսեփյան (6. Կառլեն Մկրտչյան, 83), 22. Սարգիս Ադամյան, 8. Մարկոս Պիզելլի (5. Արտակ Գրիգորյան, 22), 10. Գևորգ Ղազարյան, 14. Յուրա Մովսիսյան (20. Տիգրան Բարսեղյան, 74)

Պահեստայիններ` 1. Արսեն Բեգլարյան, 4. Տարոն Ոսկանյան, 7. Էդգար Մալաքյան, 11. Արթուր Սարկիսով, 12. Անատոլի Այվազով, 15. Իվան Յագան, 19. Հովհաննես Համբարձումյան, 23. Պետրոս Ավետիսյան

Գլխավոր մարզիչ` Արմեն Գյուլբուդաղյանց

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 8.05 կմ/ժ
6 C°
 
  10° 
19.11.2018
  10° 
20.11.2018
Հարցում

Կո՞ղմ եք Փաշինյանի քաղաքականությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: