ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,858.88 դրամ ԱՐԾԱԹ - 219.95 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,225.22 դրամ

Նիկոլ Փաշինյանն այցելել է սիրիահայերի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին և հետաքրքրվել նրանց գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել նրանց հետևողական լինել նախաձեռնություններում և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի խնդիրներն ու բիզնես գործունեության համար ապահովել առավելագուն բարենպաստ պայմաններ: «Մենք հիմա պատրաստում ենք Հարկային օրենսգրքի փոփոխություններ: Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ընդհանրապես ազատվի հարկերից: Առևտրաշրջանառության շեմը դեռ չենք որոշել, այն քննարկման փուլում է, սակայն դիտարկում ենք 20 մլն դրամի շրջանառության տարբերակը: Այսինքն, եթե այդ սահմաններում լինի ձեր բիզնեսը, ապա դուք ընդհանրապես կազատվեք հարկերից: Քննարկվում է, թե որ ոլորտները մտնեն այդ արտոնության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բիզնեսը ևս պետք է անզիվ լինի, աշխատի օրենքի շրջանակում: «Փորձը ցույց է տալիս, որ 250 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարն այն կարող էր մասնատել փորք շրջանառությունների, որ հարկերից խուսափեր: Այժմ քննարկվում են նաև այդ գործընթացները վերահսկելու մեխանիզմները»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: 

Տոնավաճառ ցուցահանդեսը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակում՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, Սփյուռքի նախարարության, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի՝ Կարիտաս Ավստրիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 16-ին և կավարտվի այսօր՝ ժամը 20:00-ին:


Ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են 50-ից ավելի սիրիահայերի կողմից ներկայացված ձեռքի աշխատանքները, զարդերն ու քաղցրավենիքը:

6356_b.jpg (1670×1113)

6352_b.jpg (1670×1113)

6351_b.jpg (1670×1113)

6345_b.jpg (1670×1113)

6348_b.jpg (1670×1113)

6339_b.jpg (1670×1113)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 8.05 կմ/ժ
6 C°
 
  10° 
19.11.2018
  10° 
20.11.2018
Հարցում

Կո՞ղմ եք Փաշինյանի քաղաքականությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: