ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23,184.63 դրամ ԱՐԾԱԹ - 262.56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,745.62 դրամ

Brexit-ի պայմանների մասին համաձայնությունը կարող է ձեռք բերվել առաջիկա շաբաթներին. Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար

BBC

Մեծ Բրիտանիայի` ԵՄ անդամակացության դադարեցման պայմանների մասին համաձայնությունը կարող է ձեռք բերվել առաջիկա շաբաթներին: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկային և ֆինանսների նախարար Բրունո Լե Մէրը` ելույթ ունենալով Radio Classic ռադոընկերության եթերում:

«Բոլորն այժմ պետք է ջանքեր գործադրեն նպատակին հասնելու համար, որն ակնհայտ է և որի մասին մեզ արդեն հիշեցրել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը` մենք ցաննկանում ենք համաձայնագիր կնքել: Դա բխում է և բրիտանացիների, և  եվրոպացիների շահերից: Կարծում եմ՝ ներկա պահին մենք հեռու չենք համաձայնագրի կնքումից, մասնավորապես ի շնորհիվ այն հիանալի աշխատանքի, որն արվել է գլխավոր բանակցող Միշել Բարնիեի կողմից», - ասել է Լե Մէրը:

«Համարում եմ, որ բանակցությունների ընթացքում բրիտանական կողմն էականորեն մեղմացրել է իր դիրքորոշումը, նրանք առաջընթաց են գրանցել այսպես կոչված Չեքերսի պլանից, որը բացարձակապես ընդունելի չէր, քանի որ հարվածի տակ էր դնում եվրոպական շուկայի միասնությունը: Այսպիսով, առաջընթացը բրիտանական կողմի դիրքորոշման հարցում, այն զիջումները, որոնք արվել են նրանց կողմից, թույլ են տալիս հուսալ, որ մոտակա շաբաթների ընթացքում կկարողանանք ձեռք բերել համաձայնություններ», - նշել է նախարարը:

Միաժամանակ, նա կասկածանք է հայտնել այն հարցում, թե արդյոք այդ համաձայնությունը ձեռք կբերվի այսօր Բրյուսելում մեկնարկող ԵՄ գագաթաժողովի ընթացքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 9 կմ/ժ
19 C°
 
19°  35° 
23.08.2019
19°  34° 
24.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը