ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկացի դերասանը հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին` նշել է, որ ԱՄՆ նախագահն ուղի է հարթում նոր Հիտլերի համար

Ամերիկացի դերասան, գրող և  հեռուստավարող Ջոյ Բեհարը ABC News-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղի է հարթում նոր Հիտլերի համար, և բերել է Հայոց ցեղասպանության օրինակը, հայտնում է The Daily Caller–ը։ 

Եթերի ընթացքում մեկնաբանելով սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հարցը` Ջոյ Բեհարը նշել է, որ Թրամփն արտոնություններ է տալիս բոլոր բռնապետներին, որոնք խախտում են մարդու իրավունքները։

«Հիտլերի մասին եմ ցանկանում խոսել: Նա վեց միլիոն հրեա է սպանել, և պատճառներից մեկը, որ նրան թույլ է տվել նրան մտածել, որ անպատիժ կմնա, այն էր, որ աշխարհն աչք էր փակել Հայոց ցեղասպանության վրա»,- ասել է նա։

The Daily Caller–ը նշում է, որ Բեհարը միակը չէ, որ պնդում է, որ շարունակական մերժողականությունը կբերի պատմության կրկնությանը: Լրատվակայքը հստակեցնում է, որ Թուրքիան դեռևս չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` չնայած պատմական փաստերին, որոնք վկայում են, որ 1915-1917 թվականներին Թուրքիայի տարածքում 1.5 մլն հայ է սպանվել կամ տարհանվել իրենց տներից։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: