ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ հանդես է գալիս Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հակակշիռ ստեղծելու նախաձեռնությամբ. մի՞ֆ, թե իրականություն

Այն բանից հետո, ինչ սույն թվականին Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկան 2015թ.-ին Իրանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված միջուկային հայտնի գործարքից, երկու երկրների հարաբերությունները կրկին անցում կատարեցին լարված հարթություն: Թրամփի վարչակազմը հայտարարեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման մասին, մինչդեռ հարցը չի սահմանափակվում զուտ երկու երկրների տնտեսական-քաղաքական շրջանակում, քանի որ նոյեմբերի հինգից գործարկվելիք պատժամիջոցներն ուղղակի ազդելու են նաև Իրանի հետ գործարքի մեջ մտնող ընկերությունների վրա:

 

Ֆինանսական խոշոր ընկերությունների դերակատարությունը

Ամերիկյան պատժամիջոցների ընդլայնված հարվածն այլ երկրների ընկերություններին, որոնք գործարքի մեջ կտմեն Իրանի հետ, կիրականացվի այն ֆինանսական ընկերությունների միջոցով, որոնցով կատարվում են արտաքին գործարքների վճարահաշվարկները:  Միջագային ֆինանսական այդ համակարգերը, հիմնականում կենտրոնացված են ԱՄՆ-ում, ինչն էլ մեծ լծակներ է տալիս այդ երկրին: Որպես օրինակ, կարող են ընդգծել վճարահաշվարկային հայնտի SWIFT համակարգը, որից Իրանը 2012-2015թթ. դուրս էր մնացել իր միջուկային ծրագրի պատճառով:

Այդպիսի համակարգերի հետ աշխատող ընկերությունների համար, որոնք փաստացի կազմում են մեծամասնություն, կիրառվող պատժամիջոցները կարող են լինել իրապես մեծ ու վնասաբեր:

 

Եվրամիությունն ընդդեմ ամերիկյան պատժամիջոցների

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին սեպտեմբերին հանդես եկավ ԵՄ կողմից ամերիկյան պատժամիջոցներին հակակշռելուն ուղղված նոր մեխանիզմի ստեղծման նախաձեռնության մասին հայտարարությամբ: Վերջինիս նպատակը եվրոպական ընկերությունների Իրանի հետ համագործակցության շարունակության անխափան ապահովումն է և պատժամիջոցները շրջանցելու հնարավորության ստեղծումը:

Այդպիսի մեխանիզմի ստեղծման հավակնության մասին Մոգերինին հայտարարել է Բրյուսելում նախորդ ամիս կայացած «Ասիա-Եվրոպա» համաժողովի ժամանակ: Պետք է նշել, որ Եվրամիության նախաձեռնությանն աջակցում են Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիան :

 

Նոր մեխանիզմի էությունն ու կենսունակությունը

ԵՄ նոր մեխանիզմն, ըստ էության, պետք է հանդես գա վճարահաշվարկային նոր, անկախ մարմնի տեսքով, որը կգործի եղած համաշխարհային ֆինանսական ինստիտուտից անկախ և կապահովի Իրանի հետ գործարքների դիմաց վճարումների անխափան իրականացում:

Ինչ վերաբերում է նոր մեխանիզմի կենսունակությանն, ապա դա ձեռնտու է ոչ միայն Եվրամիության անդամ երկրներին. Ռուսաստանն ու Չինաստանը ևս դեմ չէին լինի միջազգային տրանսակցիաներում անկախ լինել ամերիկյան համակարգից: Ավելին, ռուսական կողմն արդեն իսկ հանդես է եկել Եվրամիությանն աջակցող զուգահեռ հայտարարությամբ՝ առաջարկելով իրանական նավթի ներկրում Կասպից ծովով, որից հետո արդեն տեղում պատրաստի նավթամթերքի արտահանում սեփական տարածքից: 

Նմանատիպ մեխանիզմի սետղծումն ակնհայտ առավելություն է ամերիկյան վարչակազմի արդեն իսկ հայտարարած և սպասվելիք բացառապես ԱՄՆ շահերը սպասարկող միջոցառումներին ընդառաջ, ուստի բացառված չէ, որ համաշխարհային տնտեսության մյուս գլոբալ խաղացողների կողմից կարվի ամեն բան այն կյանքի կոչելու համար:

Միաժամանակ պետք է նշել, որ այս հարցում առկա թերահավատությունն արդարացիորեն մեծ է, քանի որ մեխանիզմն այժմ միայն հայտարարության մակարդակում է:

 

«Եվրամիությունն ուժեղ է հռետորիկայի և թույլ՝ կատարման մեջ». Ջոն Բոլթոն

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանության հարցերով խորհրդականն այսպիսի գնահատականով է հանդես եկել եվրոպական նախաձեռնությանը: Բոլթոնը մասնավորապես նշել է, որ Եվրամիությունը խոսում է գոյություն չունեցող մեխանիզմի մասին և որ ընկերություններն ակտիվ հեռանում են իրանական շուկայից:

Կրկնվելով նշենք, որ մեխանիզմի կենսունակությունն իսկապես կայուն հիմքերի վրա չէ, քանի որ այն փաստացի դեռևս հայտարարության մակարդակում է, սակայն ամերիկյան նմանօրինակ արձագանքը ևս կանխատրամադրվածություն ստեղծելու միտում ունեցող մանիպուլյացիա է, քանի որ իրանական շուկան լքելու ցանկություն ունեցող կազմակերպությունների մասին ամերիկյան պատկերացումներն ուռճացված են:

 

Շրջանցելով կոնկրետ ԵՄ նախաձեռնությունը՝ պետք է ընդգծել, որ այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսությունում հասունացել է այլընտրանքային մեխանիզմների ձևավորումը:  Դա պայմանավորած է տարբեր կենտրոններում դոլարիզացիայի բարձր մակարդակից հրաժարվելու հավակնություններով, գլոբալիզացիայի առաջացրած արդեն ակնհայտ բացասական հետևանքներով, ինչպես նաև գերտերությունների միջև օրեցօրե աճող ակնհայտ հակատրամադրվածությամբ:

Պետք է նշել, որ անգամ եթե որևէ կոնկրետ երկրի/ երկրների նախաձեռնություն էլ չլինի, ապա համաշխարհային տնտեսությունն ինքնին կենթարկվի այդպիսի այլընտրանքների ստեղծման ուղիների ինքնակարգավորմանը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: