ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մտնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ, որը պետք է պսակվի սիրո և համերաշխության հաղթանակով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանը մտնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մի փուլ, որը պետք է պսակվի սիրո և համերաշխության հաղթանակով: Այդ մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դիանա Գասպարյանի նախընտրական հանրահավաքին, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Նրանք, ովքեր չեն տեսնում, որ Հայաստանում ինչ-որ բան է փոխվել, նրանց ուզածն ընդամենը այն էր, որ ընտրություններին մեկ մարդուն փոխարինի մեկ այլ մարդ, մեկ թայֆային՝ մյուսը, մեկ օլիգարխին՝ մյուսը: Ես ասում եմ՝ Հայաստանում ավարտվել է կլանների դարաշրջանը: Միայն ժողովուրդն է որոշում, թե ով լինի քաղաքապետ, ով լինի վարչապետ: Հայաստանում փոխվել է այն, որ բռնությունն այլևս չի կարող լինել քաղաքական գործիք: Նրանք, ովքեր մտմտում են, որ այս օրերին ծածուկ մի տեղից անցնեն իրենց գործերին, կստանան ժողովրդի հուժկու հակահարվածն՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք, որտեղից են գալիս և ուր են գնում: Հայաստանը պետք է լինի այնպիսի երկիր, որտեղ օրենքի գերակայությունն անառարկելի է»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա մանրամասնեց այն իր այն միտքը, թե Հայաստանը մտնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մի փուլ, որը պետք է պսակվի սիրո և համերաշխության հաղթանակով. 

«Հայաստանի քաղաքացին մեկ այլ քաղաքացու տեսնելիս առավոտյան պետք է ժպտա, որովհետև տեսնում է իր հարազատին, որովհետև սա սիրո ու հարգանքի հեղափոխություն է»,- ասաց նա: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: