ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Լիբանան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, ինչպես նաև այցելություն Բեյրութի հայկական հոգևոր-մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: