ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ ներկայիս վարչակազմը հետաքրքրված չէ Արցախյան հիմնախնդրով․ Ջ․ Ուորլիք

ԱՄՆ ներկայիս վարչակազմը հետաքրքրված չէ Արցախյան հիմնախնդրով։  «Սառեցված հակամարտություններ և Կրեմլի օրակարգը» թեմայով բանավեճի ժամանակ նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Մոսկվան հետաքրքրված է աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին։ ԱՄՆ-ը պետք է մասնակցի դրան։ Նախորդ վարչակազմը սկսել է այդ գործընթացը, սակայն ես չեմ տեսնում այս վարչակազմի կողմից Արցախյան հարցի նկատմամբ հետաքրքրության որևէ ապացույց»,- հայտարարել նա։

Ջեյմս Ուորլիքն ընդգծել է, թե կուզեր, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին աշխատեն այն քայլերի ուղղությամբ, որոնց այս պահին կարելի է հասնել՝ հանրությունների միջև շփումները և վստահության ամրապնդման միջոցառումները։ «Ես, իրոք, կարծում եմ, որ կա հնարավորություն սկսելու քննարկումներն այն մասին, թե ինչ տեսք կարող են ունենալ խաղաղապահ ուժերը»,- հավելել է նա։

Նա նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համաձայնել է, որ համանախագահող կամ նրանց հարևան երկրներից որևէ մեկը չի կարող խաղաղարար առաքելության մաս լինել։

Նախկին համանախագահը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության դեպքում Մոսկվան չունի հակամարտությունն ինքնուրույն լուծելու իրավունք։ Ի տարբերություն այլ հակամարտությունների՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը Ղարաբաղում ընդհանուր հետաքրքրություն ունեն՝ անկայուն իրավիճակն ու ռազմական գործողությունները չեն համապատասխանում երկրներից որևէ մեկի շահերին։ «Լավրովի կողմից առաջարկված կարգավորումը շատ չի տարբերվում այն կարգավորումից, որ մենք կառաջարկեինք»,- ասել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: