ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձ է հղել «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ

Երևանի քաղաքապետ  Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ։ Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ Ձեզ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ: Սա ոչ միայն Երևանի բնակիչների, այլև բոլոր այն մարդկանց տոնն է, ովքեր սիրում են Երևանը և այն համարում իրենց հարազատ վայրը: Չէ որ  Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է: Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ և ուժերով լի քաղաք: Այս օրերին շնորհավորանքներ եմ ստանում աշխարհի բազմաթիվ անկյուններից, շնորհավորում են ձեզ, սիրելի երևանցիներ: Ուզում եմ հատկանշել, որ այսօր վաղ առավոտյան սկսվում են մեր տոնական միջոցառումները, Երևանի տարբեր հատվածներում լինելու են տարաբնույթ հանդիսություններ, նորաձևության  ցուցադրություն, թեմատիկ բեմեր, հեծանվավազք, ի դեպ, որի մեկնարկին մասնակցելու եմ նաև  ես: Ամբողջ օրը շրջելու եմ մայրաքաղաքում, հանդիպելու եմ ձեզ, շնորհավորելու ենք միմյանց  ու  միասին տոնելու ենք մեր քաղաքի  հոբելյանը: Համոզված եմ, որ անչափ հիշարժան ու հագեցած օր ենք անցկացնելու: Երեկոյան՝ 19: 30-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի գլխավոր միջոցառումը՝  տոնական  գալա համերգը, որը, հուսով եմ, դրական լիցքեր ու հաճելի ակնթարթներ կպարգևի ձեզ: Տոնական երեկոն հագեցած կլինի օրվա խորհրդով ընտրված երևանյան  երաժշտությամբ, նաև պատմական անդրադարձով, Երևանի  կենսագրությանը և մեր օրերի մայրաքաղաքը ներկայացնող բեմականացումներով, իսկ ավարտին՝ հրավառություն:

Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ, սիրելի երևանցիներ, սիրում եմ ձեզ, բոլորիս բարձր տրամադրություն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: