ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր: Ստորագրմանարարողությունը տեղի է ունեցել Շուշի քաղաքի քաղաքապետարանում:

Հռչակագիրը ստորագրել են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Սենտ Էտիեն քաղաքի քաղաքապետ, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի անդամ Գաել Պերդրիոն: Ստորագրման հանդիսավոր արարողությանը  ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակինախկին ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:

Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը և Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ կողմերը  որոշում են երկու քաղաքների միջև բարեկամական կապեր հաստատել, համատեղ ծրագրեր իրականացնել տնտեսության կրթության, մշակույթի, սպորտի ու տեղական ինքնակառավարման ոլորտներում, ինչպես նաև նպաստել երկու քաղաքների միջև փորձի և մասնագիտական հմտությունների փոխանակմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: