ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 768,27 դրամ ԱՐԾԱԹ - 231,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 791,45 դրամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել է փոխվստահության մթնոլորտ. Նիկոլ Փաշինյան

Միջազգային գործընկերների հետ Հայաստանի հարաբերություններն անկեղծ են ու առանց մութ անկյունների: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ լրագրողների դիտարկմանը, թե «Ռուսաստանը խանդով է վերաբերում գերտերությունների հետ Հայաստանի հարաբերություններին», - հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Ես այդպիսի տպավորություն, անկեղծ ասած, չեմ ստացել: Մեր երկրի հարաբերությունները և իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ շատ ուղիղ են, անկեղծ առանց մութ անկյունների: Ես ուրախ եմ, որ մեր գործընկերների, հատկապես Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել: Դա չի նշանակում, որ մենք ամեն ինչի մասին ունենք նույն տեսակետը, ամեն ինչում համաձայն ենք, դա նշանակում է, որ մենք ըմբռնում ենք փոխադարձ տեսակետները և վստահ ենք, որ անկեղծ ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 9 կմ/ժ
3 C°
 
  15° 
26.04.2019
  16° 
27.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: