ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կդիմեմ ժողովրդին, կոչ կանեմ հավաքվելու ու իր խոսքն ասելու, հետևե՛ք իրադարձություններին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն: Ֆեսյբուք սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակմամբ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քաղաքական ուժերը այդ գործընթացին որևէ հակասող գործողություն չեն անի:

«Վաղը լրանում է իմ հրաժարականից հետո օրենքով սահմանված առաջին ժամկետը, արտահերթ ընտրությունների գնալու համար ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ: Գործող Սահմանադրությամբ Խորհրդարանի լուծարման այլ տարբերակ չկա: Կամ պետք է գնայինք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով,  և առանց վարչապետի հրաժարականի, լուծարեինք Խորհրդարանը, կամ պետք է գնայինք այն ուղիով, որով հիմա շարժվում ենք: Որոշեցինք սահմանադրական փոփոխությունների  ճանապարհով չգնալ: Զգացի, որ կլինեն մեկնաբանություններ, թե  երկու ձեռքով կառչում եմ վարչապետի աթոռից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ չէր կարող նման խոսակցությունների հիմք ստեղծել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր խմբակցությունները հայտարարել են վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին:

«Հարց է հնչեցվում, թե արդյոք այս ընթացքում դավադրություններ հնարավոր են: Տեսականորեն կարող են լինել դավադրություններ: Եթե դա արվի, ապա ժողովուրդն իր խոսքը պետք է ասի: Նույն ճանապարհով կդիմեմ ժողովրդին, կոչ կանեմ հավաքվելու ու իր խոսքն ասելու: Այնպես որ՝ հետևեք իրադարձություններին: Լինենք մշտական կապի մեջ, որ հարցերի վերաբերյալ արագ արձագանքենք, միմյանց հետ կայացնենք որոշումեր: Մի բան ակնհայտ է՝ պետք է գնանք արտահերթի, և հույս ունեմ՝ քաղաքական ուժերը դրան հակասող գործողություն չեն անի», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: