ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում թուրք փախստականների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանում. ՄԱԿ-ի զեկույց

ՄԱԿ-ի կողմից կազմված մի զեկույցի համաձայն՝ աշխարհի 185 երկրում շուրջ 2մլն 851․889 թուրք փախստական է բնակվում։ Զեկույցում չներառված մյուս երկրների ցուցանիշների հետ միասին ամբողջ աշխարհով թուրք փախստականների թիվը կազմում է 3 մլն 108․971. փոխանցում է ermenihaber-ը:

Ամենամեծ թվով թուրք փախստականներ բնակվում են Գերմանիայում (1մլն 543․787)։ Ֆրանսիայում՝ այդ թիվը կազմում է 259․514, Հոլանդիայում՝ 203․483, Ավստրիայում՝ 165․206, ԱՄՆ-ում՝ 106․805, Սաուդյան Արաբիայում՝ 101․310, Ղազախստանում՝ 85․383, Շվեյցարիայում՝ 83․199, Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում՝ 82․941, Մակեդոնիայում՝ 72․556։ Շվեդիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բելգիայում, Ավստրալիայում թուրք գաղթականների թիվը կազմում է 42- 46․000։ Դանիայում, Իսրայելում, Կանադայում, Իտալիայում թուրք բնակչության թիվը տատանվում է 20- 33․000-ի միջակայքում։ Նորվեգիայում, Քուվեյթում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրաքում, Կատարում, Ուզբեկստանում, Հունաստանում, Ֆինլանդիայում բնակվում է 6 -13․000 թուրք։

ՄԱԿ-ի զեկույցի վկայությամբ՝ Հայաստանում ավելի շատ թուրք փախստական է բնակվում, քան Ադրբեջանում։ Այսպես, եթե Հայաստանում թուրք բնակչության թիվը կազմում է 1․809, ապա Ադրբեջանում այդ թիվը կազմում է 1․648։  Վրաստանում թուրք բնակչության թիվը կազմում է 983, Իրանում՝ 2․438։ Ուշագրավ է նաև, որ Նիկարագուայում, Էլ-Սալվադորում, Թայլանդում բնակվում է ընդամենը մեկական թուրք փախստական։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: