ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջել է պատասխանատվության ենթարկել լրագրող Խաշոգջիի սպանության բոլոր մեղավորներին

yerkir.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջել է պատասխանատվության ենթարկել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության բոլոր մեղավորներին, փոխանցում է  Reuters գործակալությունը։

Էդողանը հայտարարել է, որ Անկարային չի բավարարում մեղքը հատուկ ծառայությունների առանձին աշխատակիցների վրա գցելու փորձերն այն բանից հետո, երբ Էր Ռիադը հայտնել է, որ երկրի ղեկավարությունը տեղյակ չի եղել միջադեպի մասին:

Նշվում է նաև, որ Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ Էրդողանը չի հիշատակել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամեդ բին Սալմանի անունը, ով ըստ ԱՄՆ պաշտոնյաների արտոնել է լրագրողի սպանությունը։  Էրդողանը նշել է, որ Անկարան կշարունակի հետաքննել Խաշոգջիի մահը, քանի դեռ չի ստացվել հարցերի պատասխանը։

Էրդողանը պահանջել է, որ Սաուդյան Արաբիան բացահայտի «տեղի օգնականի» ինքնությունը, ով, ենթադրաբար, տարել է լրագրողի դին: Նա ասել է, որ մինչև լրագրողի սպանությունը Ստամբուլ են ժամանել երեք սաուդցի գործակալներ, ակնհայտորեն, տեղեկություններ հավաքելու նպատակով։ 

Նշենք, որ այսօր` ավելի վաղ, թուրքական Haberler պարբերականի փոխանցմամբ, թուրքական ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դոգու Փերինչեքը հայտնել էր, որ սաուդցի լրագրողի մարմնի մասերը հայտնաբերվել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության տարածքում գտնվող ջրհորում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: