ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի. Փաշինյան

Photolure

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել ՀՀ վարչապետի ընտրության հարցը, ինչի ընթացքում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Պատգամավորին հետաքրքրում էր վարչապետի թեկնածուի՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված դիրքորոշումը։

Վարչապետն էլ, ի պատասխան պատգամավորի՝ ասաց, թե հայաստանյան իրականության մեջ կան երևույթներ, որոնք սովորական են դարձել, բայց, իրականում, հիմքային առումով աբսուրդն են։

«Անընդհատ, ինչ-որ մի տեղից բոլոր իշխանությունների նկատմամբ անվստահություն է առաջանում, որ, այ, էս իշխանությունը հաստատ եկել է մի բան տալու, հանձնելու և այլ։ Ես միայն ուզում եմ ասել հետևյալը՝ բոլորս հասկանում ենք չէ՞, որ Հայաստանում չի կարող լինել մի իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետական իշխանություն, որ Ղարաբաղի հարցը լուծի առանց ժողովրդի կամքը  հաշվի առնելու։ Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որը պետք է որոշի Ղարաբաղի հարցի այս կամ այն հանգուցալուծումը մեզ շահեկա՞ն է, թե՞ ոչ։ Նույնիսկ ինչ կքննարկվի բանակցային սեղանի շուրջ, դա բացարձակապես էական չէ»,- ասաց նա, հաղորդում է Tert.am-ը։

Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ արդեն 20 տարուց ավելի է, ինչ Արցախի հակամարտության հետ կապված քննարկում կա, սակայն որևէ էակն բան չի փոխվել։ Նա հայտարարեց՝ քանի դեռ Արցախը ներգրավված չէ բանակցություններում, նշանակում է, որ մոտ չենք Արցախի հարցի կարգավորմանը։  

Շիրակ Թորոսյան էլ արձագանքեց՝ նշելով, թե Արցախի հետ կապված Նիկոլ Փաշինյանի տեսակետն ամբողջովին ընդունելի է։

«Դա այն է, որ որևէ իշխանություն չի կարող  գաղտագողի ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Ինչպես նաև ընդունելի է, որ լուծումը պետք է վայելի համաժողովրդական աջակցություն, նաև լուծման գործում էական նշանակություն  ունի Արցախի Հանրապետության և նրա  ժողովրդի դիրքորոշումը։ Այս մոտեցումներն ակնհայտ ժողովրդավարական են»,- ընդգծեց Շիրակ  Թորոսյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ, համաձայնելով պատգամավորի հետ, ընդգծեց, որ Արցախի ժողովրդի դիրքորոշումը ոչ թե էական, այլ վճռական նշանակություն ունի խնդրի կարգավորման մեջ։

«Ինչպե՞ս կարող է Ղարաբաղի հարցը լուծվել, եթե լուծման որևէ տարբերակ չի ընդունվում Արցախի կամ Հայաստանի ժողովրդի կողմից, նաև՝ Ադրբեջանի ժողովրդի կողմից, դա էլ պետք է ասել։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք ուզում ենք լուծման հասնել, որ պայթյո՞ւն առաջացնի, թե՞ ուզում ենք լուծում լինի, որն ընդունելի կլինի։ Հայկական կողմի տեսակետն այն է, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման խնդրի կարգավորում չենք պատկերացնում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: